Թուրքիայում որոշել են Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտի 100-ամյակը տոնել 1915 մ երկարությամբ եւ 3 մ լայնությամբ թուրքական պետական դրոշ պատրաստելով:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ենթադրվում է, որ Դարդանելի նեղուցի լայնքի երկարությամբ տեղադրվելիք այդ դրոշը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու հավակնորդ կլինի:

 

 

Միմյանցից 2 մ հեռավորությամբ կիսալուսնի եւ աստղի դրոշմով նման դրոշի պատրաստումը նախաձեռնած կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստվում են մարտի 18-ին Չանաքքալեում այդ դրոշն ուսներին Գալիպոլիի ճակատամարտին նվիրված քայլերթ կազմակերպել: Դա այն օրն է, երբ Թուրքիայում մինչ այս տարի սովորաբար տոնել են այն այդ իրադարձությունը:

 

 

Նշվում է, որ հետագայում դրոշը որպես հուշ հանձնվելու է Չանաքքալեի քաղաքապետարանին ի պահ:

 

Ինչպես երեւում է' հանրապետության ստեղծումից 100 տարի անց եւս թուրքերն իրենց ինքնության հաստատման խիստ պակաս ունեն, որ այդ պատմական իրադարձությունը որոշել են տոնել երկրի պետական հսկա դրոշով: