ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Էշթոն Քարտերն այն կարծիքին է, որ արեւմտյան երկրները չպետք է Ռուսաստանին իրավունք տան նախկին խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Ուկրաինան, դիտելու որպես իր հատուկ շահերի գոտի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե Ռուսաստանին անհրաժեշտ Է հնարավորություն ընձեռել ունենալու «ազդեցության ոլորտ»,- հայտարարել է Քարտերն ամերիկացի սենատորների հարցերին տրված իր գրավոր պատասխաններում, որոնք փետրվարի 9-ին ուղարկվել են ԱՄՆ-ի Կոնգրես:- Եթե ես հաստատվեմ (նախարարի պաշտոնում), ապա Միացյալ Նահանգների այնպիսի գործընկերների, ինչպիսիք են Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան, կկոչեմ ՆԱՏՕ-ի հետ ընդլայնել համագործակցությունը անվտանգության եւ ռազմական բնագավառում»:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում 60-ամյա Քարտերի թեկնածությունն անցյալ տարվա վերջին առաջադրել Է նախագահ Բարաք Օբաման: