Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալագրերով է պարգևատրել ՀՀ պետական այրերի և գործիչների' հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ Նախագահի շնորհակալագրերին են արժանացել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արայիկ Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը, Ալեքսան Պետրոսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը և «Վեդի ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը:
Շնորհակալագրերը շնորհվել են ռուս-հայկական համագործակցության զարգացման և միջխորհրդարանական երկկողմ կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: