Նյու Յորքում փետրվարի 17-ին ավարտված «Վեստմինստեր քենել քաբ դոգ-շոու» (Westminster Kennel Club Dog Show) աշխարհում շների ամենահեղինակավոր ցուցահանդեսներից մեկի հաղթող Է դարձել Միս Փի անունով չորսամյա (Էգ) բիգլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Միս Փին ազգակից Է Ունո անունով քերծեին, որը 2008 թվականին դարձել Է առաջին բիգլը, որը երբեւԷ հաղթել Է այդ ստուգատեսում: Անցյալ տարվա շոուի հաղթող Սքայ անունով կոշտամազ ֆոքստերիերն այս անգամ զբաղեցրել Է երկրորդ տեղը:

 

Ներկայիս 139-րդ մրցույթին, որն ամեն տարի անցկացվում Է Միացյալ Նահանգների խոշորագույն մեգապոլիսում, մասնակցել են ավելի քան 2,7 հազար շներ ԱՄՆ-ից եւ աշխարհի այլ երկրներից: Այս անգամ մրցումներին մասնակցել են 192 տարբեր ցեղատեսակների ներկայացուցիչներ՝ երկուսով ավելի, քան անցյալ տարի:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 2014 թվականից Westminster Kennel Club Dog Show-ին թույլատրված Է մասնակցել ոչ ազնվացեղ շներին, բայց դրանք մրցում են սոսկ «աջիլիթի» անվանումը կրող մրցույթի շրջանակներում: Դա այն մրցույթն Է, որտեղ շունը պետք Է բոլորից արագ վազի վազքուղիով՝ հաղթահարելով արգելքները: Փետրվարի 14-ին՝ նախքան ցուցահանդեսի բացումն անցկացված այս մրցման հաղթող Է դարձել Տեքս անունով բորդեր-կոլլին Նյու Ջերսիի նահանգից: