Վաշինգտոնը պնդում է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև չկա հակամարտություն: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:

 

«Մենք դա չենք համարում հակամարտություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Մենք հավատում ենք, որ դա Ռուսաստանի և նրա կողմից աջակցվող անջատողականների հակամարտություն է Ուկրաինայի հետ»,- ասել է նա:

 

Պսակին նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ծանր սպառազինություն տեղակայել Ուկրաինայում: