Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 34 երկրի 240 բռնցքամարտիկներ: Այս հեղինակավոր մրցաշարում Հայաստանը նվաճեց 2 մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց գյումրեցի երիտասարդ բռնցքամարտիկ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով մեծահասակների տարիքային խմբի իր առաջին միջազգային մրցելույթից վերադարձավ մեդալով: Սոֆիայում մեդալ նվաճեց նաև Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում պարտություն կրելով արժանացավ արծաթե մեդալի: Հայ բռնցքամարտիկների հաջորդ մրցելույթը արդեն Հայաստանի առաջնությունում է , որը կմեկնարկի մարտի 17-ին. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը