ԵԿՄ վարչության անդամները՝ ԵԿՄ նախագահ, Զորավար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր այցելեցին Արարատի մարզ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրական տուն՝ շնորհավորելու նրա ծնունդը:
Այնուհետ հյուրերն այցելեցին Եռաբլուր՝ նրա շիրիմին ծաղիկ դնելու: Եռաբլուրում էին բազմաթիվ բարձրաստիճան այրեր։
Գեներալ Մանվել Գրիգորյանը Վազգեն Սարգսյանին հիշում է որպես մարտական ընկեր. «Նա պետական, զինվորական, հայասեր, ընտանիքասեր մարդ էր: Նա սարերից էլ, ժայռերից էլ հզոր է: Նա մեր անկախության, պետականության գործում մեծ դեր է ունեցել»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Հարցին, թե ե՞րբ է բացահայտվելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, գեներալ Գրիգորյանը ասաց. «Ո՞վ ասեց բացահայտված չի, հենա նստած են, հատ-հատ անուններն ասե՞մ, էսքան գրում են, իմացեք»: