Սպիտակ տանն ահաբեկչություն նախապատրաստելու մեջ մեղադրվող ամերիկացին մտադիր էր կրակել նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հաղորդել է Associated Presse-ը:
ԱՄՆ Օհայո նահանգի 20-ամյա բնակիչ Քրիսթոֆեր Լի Քորնելը զանգահարել է տեղական հեռուստաալիք և խոստովանել, որ «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակից է:
Խոսելով իր ծրագրերի մասին՝ նա նշել է, որ պատրաստվում էր սպանել կառավարական պաշտոնյաներին՝ ի պատասխան ԻԼԻՊԻ գրոհայինների բազաներին ԱՄՆ հարվածների:
Քորնելn ընդգծել է, որ իր առաջին զոհը պետք է դառնար ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապա Կոնգրեսի պատգամավորները:
Քորնելի փաստաբանները դատարանում փորձել են հասնել հարցազրույցի հեռարձակման արգելքին, սակայն դատարանը հեռուստաալիքին թույլ է տվել ցուցադրել տեսագրությունը: