Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում գոլառատ հանդիպում տեղի ունեցավ «Սատիագո Բերնաբեու» մարզադաշտում:

Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:4 հաշվով պարտվեց «Շալկեին»:

Մեկնարկից 20- րոպե անց Քրիստիան ֆուքսը բացեց հաշիվը, պատասխան գոլը 5 րոպե անց հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն: Այնուհետև 40 -րդ րոպեին Կլաս Յան Հունտելարը կրկին հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին, իսկ Ռոնալդուն կրկին հավասարեցրեց այն: 53-րդ րոպեին Քարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 3:2, 57-րդ րոպեին Լերոյ Զանեն հեղինակեց իր թիմի երրորդ գոլը: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Հունտելարը իր երկրորդ գոլը խեղինակեց և հաղթանակ բերեց իր թիմին:

Սակայն երկու խաղերում գրանցված  ընդհանուր  5:4 հաշիվը  «Արքայական ակումբին» դուրս բերեց քառորդ եզրափակիչ:

Նշենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում գոլերի քանալով հավասրավեց Մեսսիին: Երկու ֆուտբոլիստներն էլ  75-ական գոլով լավագույնն են Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, երրորդ տեղում Ռաուլն է` 73 գոլով: