Հայաստանի հրաձգության ֆեդերացիան դեռևս ոչ մի որևոշում չի կայացրել Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին մասնակցության վերաբերյալ:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ֆեդերացիայի մամուլի խոսնակ Լաուրա Ավետեիսյանը: Վերջինիս խոսքով' ֆեդերացիան դեռև ոչինչ չի կարող ասել այդ խաղերին մասնակցության վերաբերյալ:

 

 

Մարտի 10-ին տեղի ունեցած նիստում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով' բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշում ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: