Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը նաև մահաբեր զենքի մատակարարման պայմանագրեր է ստորագրել Եվրամիության 11 երկրի հետ: Այս մասին հայտնել է BBC-ն:
Նա կարևոր է համարել Ուկրաինային զրահամեքենաներ, անօդաչու սարքեր, ռադարներ և ավելի քան 70 մլն դոլարի որոշ այլ զինատեսակներ մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը: Սակայն, ԱՄՆ-ն դեռևս զերծ է մնում Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելուց:
«Եթե Ուկրաինայի դեմ նոր պտույտ սկսվի, կարող եմ վստահաբար պնդել, որ մենք անհապաղ կստանանք և’ մահաբեր զենք, և’ պատժամիջոցների նոր ալիք ընդդեմ ագրեսորի»,- հայտարարել է Պորոշենկոն:
Պորոշենկոն նաև ասել է, որ Ուկրաինան բարձրացնում է իր մարտունակությունը: