Իսրայելի հյուսիսում գտնվող Սուսիտա ավանում իրականացված պեղումների արդյունքում Հայֆայի համալսարանի հնագետները գտել են հին հունական դիցաբանությունում հովիվների աստված Պանայի բրոնզե դիմակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Newsru.com-ը, գտածոն ավելի քան 2000 տարվա կենսագրություն ունի :

 

Հրեական Haaretz թերթի փոխանցմամբ, գիտնականները շեշտել են, որ գտածոն բացառիկ արժեք է, քանի որ աստվածների բրոնզե դիմակներ շատ հազվադեպ են հանդիպում:

 

Սուսիտա ավանը վերջին տարիներին դարձել է հնագիտական բացահայտումների վայր: 2011թ. ձմռանը հնագետներն այդտեղ հայտնաբերել էին Հերակլեսի արձանը: