Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Թուրինի «Յուվենտուսի» դեմ կայանալիք պատասխան խաղին (առաջին հանդիպում՝ 1:2):

«Մեր առջև ֆուտբոլի ամենաբարդ խնդիրներից մեկն է՝ հաղթել իտալացիներին, ում ձեռնտու է ոչ-ոքին: Մենք ամբողջությամբ պատրաստ ենք խաղին: «Յուվենտուսի» ֆուտբոլիստերը փորձառու են և խելացի, նրանց սակայն կարելի է հաղթել: Պետք է հանգստություն պահպանենք: Ի վերջո, մեզ բավարարում է նաև նվազագույն հաշվով հաղթանակը: Եթե ցանկանում ես դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, ապա գոնե մեկ խաղ գերազանց պետք է խաղաս: Առաջինում դա մեզ չհաջողվեց, այնպես որ, դա պետք է անենք այս խաղին: Եթե ստացվեց՝ հնարավորություն կունենանք, եթե ոչ՝ դուրս կմնանք մրցաշարից և դուրս կմնանք արժանիորեն»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: