Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ «Գասշտայգ» հայտնի համերգային սրահում մարտի 17-ին բացվել է Էրոլ Գուրյանի «Terra Armenia» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել Մյունխենի քաղաքապետարանի, հայ համայնքի, գիտության և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ներկաներին իրենց ողջույնի խոսքն են ուղղել «Գասշտայգ» համերգասրահի տնօրեն Պ. Գերշները և Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն, դոկտոր Սյուզաննե Մայերը: Ելույթով է հանդես եկել Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:

 

 

Էրոլ Գուրյանն իր լուսանկարների հավաքածուն ստեղծելու նպատակով շրջել է Հայաստանում և Արցախում, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր դիմանկարին կից' ներկայացված է տվյալ անձի ընտանեկան պատմությունը:

 

Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 25-ը: