ԱԺ-ում շարունակվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի քննարկումը:

 

Ելույթով հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Վերջինս, մինչ ամբիոնին մոտենալը, բանավիճում էր ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ:

 

Բագրատյանը խոսելով մոտեցավ ամբիոնին, ինչին Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Մենամարտները դրսում, մի՛ մենամարտեք»:

 

«Մենամարտ չկա: Կա միակողմանի ճշմարտություն, փորձում եք հանրապետական մեծամասնությամբ պահել այդ ճշմարտությունը»,- ասաց Բագրատյանը և դիմելով Այվազյանին՝ ասաց. «Այո, նստի ու լսի, մի ընդհատեք»: 

 

Բագրատյանն, անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ ԱԺ-ում երեկ արված մի քանի դիտարկումներին, ասաց. «Մեր երկրում մրցակցություն չկա: Ձեզ ո՞վ է ասել, որ փոքր երկրում մրցակցությունը պիտի վատ լինի»:

 

Բագրատյանի գնահատմամբ՝ Արտակ Շաբոյանը մասնագետ չէ և մեծ ցանկության դեպքում էլ չի կարող տնտեսական մրցակցության մթնոլորտը փոխել:

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.