Դոնեցկի մարզի Արտեմովսկի շրջանի անցակետում ավտոբուսի գնդակոծման հետևանքով տուժածների թիվը հասել է 21-ի, զոհվել է 4 մարդ: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մահացել է 4 մարդ, վիրավորվել' 21-ը», - ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր 19 տուժածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել ուկրաինայի ուժայինների կողմից վերահսկվող տարածքում: Տարածաշրջանային ՆԳՆ ղեկավար Վյաչեսլավ Աբրոսկինի տվյալներով՝ ավտոբուսում եղել է 26 ուղևոր: