Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ով վերջին շրջանում աչքի է ընկնում հակահայկական հայտարարություններով ու հրապարակումներով, իր աջակցությունն է հայտնել վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին, ով հայտարարել է, որ իրեն օսմանցի է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյոքչեքը «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրություն է թողել' նշելով. «Ահա գլխին թագ դնելու արժանի մի հայ… Դարեր ի վեր Օսմանյան կայսրությունում բնակվող անձանց թոռը»:

 

 

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ ազգությամբ հայ լինելով իրեն ավելի շատ օսմանցի է զգում: Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելել է նաև, որ իրեն չի հետաքրքրում այն, որ հայերն իրեն «դավաճան» են անվանում: «Ի վերջո, ամեն հայացք ունեցող հայ կա: Շատ հավանական է, որ ինձ այդպես անցանող հայեր էլ կան, սակայն դա կարևորություն չունի»,- հավելել է նա: