Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորներն ապրիլի 3-ին հանդես են եկել չափից դուրս նիհար մանեկենուհիների աշխատանքի ներգրավման արգելք սահմանելու օգտին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը: Համապատասխան ուղղումն ընդունվել Է առողջապահության մասին օրինագծի քննարկմա ն շրջանակներում՝ որպես անորերքսիայի դեմ պայքարի միջոց: Այն պաշտպանել Է առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը, որն անհանգստացնող Է համարում չափազանց նիհար մոդելների աշխատանքը:
«Արգելվում Է որպես մոդել բոլոր նրանց աշխատանքի ներգրավումը, ում մարմնի զանգվածի ինդեքսը ցածր Է սահմանված պարամետրերից»,- ասված Է փաստաթղթի տեքստում, որը պաշտպանել են կառավարող Սոցիալիստական կուսակցությունը (PS) եւ «կանաչները»:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, հնարավոր խախտումների դեպքում մեղավորներին սպառնում Է մինչեւ 6 ամսվա բանտարկություն եւ տուգանք 75 հազար եվրոյի չափով: