ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մարտական կազմը թույլատրում Է արդյունավետորեն ապահովել Համագործակցության պետությունների օդային սահմանների պաշտպանությունը, առայժմ չի պլանավորվում ավելացնել համատեղ խմբավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, ապրիլի 7-ին լրագրողներին հայտարարել Է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերի համակարգող կոմիտեի փոխնախագահ, ՌԴ օդատիեզերական միավորման զորքերի շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
«ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի մարտական կազմը ներառում Է 21 ավիացիոն մաս, զենիթահրթիռային զորքերի 41 մաս, ռադիոտեխնիկական զորքերի 21 մաս եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի երկու առանձին գումարտակ»,-ասել Է Կուրաչենկոն՝ ամփոփելով ԱՊՀ-ի ՀՕՊ-ի համակարգող կոմիտեի նիստի արդյունքները, որն ապրիլի 7-ին տեղի Է ունեցել Դուշանբեում:
«ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի կազմի եւ ուժերի ու միջոցների թվաքանակի ավալացում չի պլանավորվում»,-հայտնել Է գեներալը: Նա նշել Է, որ ԱՊՀ-ի ՀՕՊ-ի համակարգող կոմիտեի Դուշանբեի նիստում քննարկվել Է 12 հարց, որոնք «վերաբերում են ՀՕՊ-ի միավորված համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ ՀՕՊ-ի բնագավառում ԱՊՀ-ի երկրների երկկողմ ու բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը»:
Բացի այդ, Կուրաչենկոյի խոսքով, հավանություն Է տրվել օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման առաջարկներին: