Շուրջ 400 գաղթականներ են զոհվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Save the Children միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը: Նավը Լիբիայից ուղեւորվում էր Իտալիա: Ինչպես նշել են նավաբեկությունից փրկված ուղեւորները, զոհվածների թվում կան մեծ թվով երիտասարդներ:

 

Ընդամենը նավի վրա եղել է 550 գաղթական: Այն խորտակվել է ծով դուրս գալուց մեկ օր անց:

 

2014 թվականին Միջերկրական ծովում զոհվել են 3 հազարից ավելի գաղթականներ՝ փորձելով հասնել Եվրոպայի ափեր: Ընդամենը տարվա ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպայում են հայտնվել ավելի քան 207 հազար գաղթականներ, ինչը երեք անգամ գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը: Ընդամենը 2000 թվականից ի վեր Միջերկրական ծովում զոհվել են 22 հազարից ավելի գաղթականներ: