Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանի հայ եւ կրոնական այլ փոքրամասնությունների պատգամավորները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով խորհրդարանում ելույթներ կունենան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք»-ը, ելույթները կմեկնարկեն ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 10-ին:
Մինչև խորհրդարանի օրակարգին անցնելը, ելույթ կունենա Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, իսկ ապրիլի 22-ին կրկին նույն ժամին ելույթ կունենան Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն ու ԻԻՀ-ի խորհրդարանում ասորիների պատգամավոր Յոնաթան Բեյթ Քոլիանը: