Հռոմի պապը խոսել է Հայոց ցեղասպանության մասին, եվրոպացի և ֆրանսիացի խորհրդարանականները քվեարկել են հօգուտ Ցեղասպանության: Եվ, իհարկե, Քիմ Քարդաշյանը ևս իր խոսքն է ունեցել: Այս մասին BBC-ի համար հոդվածում գրում է Դեմիեն Մքգինեսը:
Այժմ Գերմանիայի կառավարությունը քննարկում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները որպես «ցեղասպանություն» որակելու հարցը: Որոշ առումներով:
Ուրբաթ Բեռլինում խորհրդարանականները կքննարկեն, թե ինչպես որակել 1915թ. մեկուկես մլն մարդու կյանք խլած կոտորածները:
«Բայց դատապարտման հստակ հայտարարության փոխարեն՝ քաղաքական գործիչները կքննարկեն անթափանց, աղջատված ձևակերպմամբ մի նախադասություն, որն այնքան ոչ հստակ կլինի, որ բոլորին բավարարելի` խճճված արտահայտություններով, որով այդքան հարուստ է գերմաներենը»,- գրում է հոդվածի հեղինակը:
Կոպիտ թարգմանությամբ` քաղաքական գործիչները կքննարկեն, թե արդյոք հայերի ճակատագիրը «տեղավորվում է» 20-րդ դարի զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների, արտաքսումների և ցեղասպանությունների սարսափելի պատմության շրջանակում:
Ցեղասպասնություն կոչել դա, թե ոչ` իրավաբանների ու լեզվաբանների խնդիրն է: Բեռլինի համար վտանգն այն է, որ մեկնաբանման համար բավականին մեծ տիրույթ կա, որից երկու կողմերն էլ կարող են վիրավորվել:
«Թուրքիայի համար G-բառի առկայությունը միայն՝ լինի եզակի, թե հոգնակի, «է» բայով կամ առանց դրա, բավարար է վրդովմունքի համար, մինչդեռ շատ հայերի համար անհասկանալի ձևակերպումը կընկալվի որպես վախկոտ և աջակցությունից զուրկ»,- եզրափակում է Մքգինեսը: