Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության համերկային ծառայության Սահմանապահ վարչության պատասխանատվության հատվածում պետական սահմանի պահպանության հարցում ռուս սահմանապահներին ուժերի ներածին չափ օգնություն են ցույց տալիս սահմանամերձ շրջանի բնակիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նրանց զգոնության շնորհիվ սահմանապահները բռնում են պետական սահմանի ռեժիմը խախտողներին: Այսպես, մայիսի 3-ին Բաղրամյան բնակավայրի բնակչից տեղեկատվություն է ստացվել Թուրքիայի տարածքից Հայաստանի Հանրապետություն խոշոր եղջյուրավոր անասունների ապօրինի տեղափոխման մասին:

 

Մի քանի րոպե անց սահմանապահների «ահազանգի» խումբը հայտնաբերել է 12 գլուխ խոշոր եղջյուրավոր անասուն, որոնք արածում էին Հայաստանի տարածքում: Որոնողական գործողությունների ընթացքում թփերում հայտնաբերվել և ձերբակալվել է անհայտ մի անձ: Նա Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Վ.-ն էր՝ ծնված 1999 թվականին, Ռամազանկերտ գյուղի բնակիչ: Սահմանախախտի խոսքով՝ ինքն ապօրինի հատել է սահմանը, որպեսզի Թուրքիայի տարածք վերադարձնի անասուններին, որոնք, մոլորվելով, պատահաբար հայտնվել են Հայաստանում:

 

Միջազգային պայմանագրերին և ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան՝ պետական սահմանի ռեժիմի անչափահաս խախտողը և 12 գլուխ խոշոր եղջյուրավոր անասուններն ակտով հանձնվել են թուրքական կողմին: