«Յուվենտուս»-«Ռեալ» դիմակայությամբ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը:
Թուրինում ընթացող դիմակայությունն ավարտվեց մրցաշարի գործող չեմպիոնների պարտությամբ. գրանցվեց 1:2 հաշիվը:
Մեկնարկից 9 րոպե անց Ալվարո Մորատան գրավեց իր նախկին թիմի դարպասը: Պատասխան գոլը գրանցվեց 27-րդ րոպեին` հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: 1:1 հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման:
Երկրորդ խաղակեսում թուրինյան թիմը կարողացավ գոլային առավելության հասնել: 58-րդ րոպեին Կարվախալը 11 մետրանոց հարված «նվիրեց» դաշտի տերերին: Կարլոս Տևեսի հարվածը Իկեր Կասիլյասը չկարողացավ կասեցնել:
Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 13-ին Մադրիդում: