Գերմանական Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը, որի գործողությունները հանգեցրել էին օդանավի կործանմանը, ողբերգության նույն օրը մեկ այլ ինքնաթիռով փորձեր է կատարել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԶԼՄ-ներին:

 

27-ամյա Լյուբիցը փորձել է ինքնաթիռի կտրուկ իջեցումը Դյուսելդորֆից Բարսելոնա թռիչքի ժամանակ (օդաչուն ինքնաթիռը կործանել է հետադարձ չվերթի ժամանակ):

 

Նշվում է, որ ինքնաթիռի տվյալ կտրուկ իջեցման մեջ ոչ մի անհրաժեշտություն չի եղել:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ A320 ինքնաթիռի «սև արկղերի» ուսումնասիրությունը հաստատել է օդաչուի մեղավորության մասին կասկածները: A320-ի երկրորդ օդաչուն բուժում է անցել ինքնասպանության հակվածության պատճառով: Նշենք, որ ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին: