Կանադայի Ալբերտայի նահանգի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով շուրջ 5 հազար մարդ է տարհանվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական CBC հեռուստաալիքին:

 

 

Վաբասկա գյուղի և մերձակա բնակավայրերի գրեթե 2 հազար բնակիչներ տարհանվել են Քոլդ-Լեյք և Ատաբասկա քաղաքներ: Cenovus Energy և Canadian Natural Resources Ltd. ընկերությունները հարկադրված են եղել իրենց շուրջ 2 հազար աշխատակցի տարհանել Քոլդ-Լեյք քաղաքի մոտ գտնվող նավթի գործարաններից:

 

 

Հրդեհների պատճառը չոր շոգ եղանակն է:

 

 

Արտակարգ իրավիճակների մունիցիպալ վարչության տնօրեն Սինդի Տերոնի խոսքով՝ Էդմոնտոն քաղաքից 330 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում սահմանվել է արտակարգ դրություն:

 

 

Ինչպես հայտնել է հրդեհների վերբերյալ լրատվական ծառայության աշխատակից Ջեֆրի Դրիսկոլը, գործի է դրվել շուրջ 1,3 հազար հրշեջ, հարյուրավոր միավոր ավիատեխնիկա: Օնտարիոյի և Քվեբեկի նահանգներն օգնություն ցուցաբերելու նպատակով ուղարկել են լրացուցիչ ուժեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: