G7-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը մինչև Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, տեղեկացնում է vz.ru-ն:

 

 

«G7-ի առաջիկա գագաթնաժողովին մենք կշարունակենք ձգտել Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման: Մենք համաձայն ենք, որ պատժամիջոցները պետք է պահպանվեն մինչև Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարումը»,- ասել է Քեմերոնը:

 

 

Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարացել են' Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված: