Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Բետուն անդրադարձել է հունիսի 13-ին Հայաստանում կայանալիք Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը և նշել, որ իր թիմն այդ խաղում դժվարություններ կունենա. տեղեկացնում է abola-ն:

«Հայաստանն իր դաշտում բարդ մրցակից կլինի, ունի լավ թիմերում խաղացող ֆուտբոլիստներ: Իհարկե, դժվար է լինելու, սակայն մենք Պորտուգալիան ենք, մեզ հարգում են, և ունենք մեծ թիմ»:

Պորտուգալիայի հավաքականը երբեք չի հաղթել Հայաստանի դաշտում, և ֆուտբոլիստը հավելել է, որ ամեն ինչ կանեն այդ վիճակագրությունը փոխելու համար:

«Ամեն ինչ կանենք այդ փաստը փոխելու համար, քանի որ ցանկանում ենք խմբում առաջին տեղն ամրապնդել»:

Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները միմյանց կհանդիպեն Եվրո 2016թ-ի ընտրական փուլի շրջանակներում: