Ոստիկանությունը կենտրոնական բաժնում հետաքննություն է սկսվել Alsheikh ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության փաստով: Մի խումբ քաղաքացիներ ծեծկռտուք են սկսել, քաշքշել են միմյանց և վնասվածքներ պատճառել:


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ 4 քաղաքացի հրաժարվել են հաղորդումներ տալուց, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: