Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման բանակցություններում սկզբնական դադարը կապված է եղել բանակցությունները սկսելու տարբեր ավանդույթների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հերքել է, թե երկու երկրների առաջնորդների միջև մթնոլորտը լարված է եղել' փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

 

Պեսկովը հաստատել է, որ Էրդողանը լռել է հանդիպման մեկնարկին, սակայն դա բացատրել է թուրքական կողմի պրակտիկայով, որ լրագրողների ներկայությամբ նախընտրում են լռել:

 

 

Պեսկովի խոսքով' հանդիպման ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկել են էներգետիկ խոշոր նախագծերի հարցը և Ուկրաինայում տիրող իրավիճակը:

 

 

Ավելի վաղ, ռուսական մամուլը գրել էր, որ Պուտինը Բաքվում Էրդողանի հետ հանդիպմանը ներկայացել է բավական ուշացումով, դրանով բավական զայրացրել է Էրդողանին, և որ հանդիպման մեկնարկում Պուտինի ու Էրդողանի զրույցը չի ստացվել: