Արգենտինացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կառաջադրի իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
Այս մասին հայտնել է ուրուգվայցի հայտնի լրագրող Վիկտոր Մորալեսը:
«Դիեգոն փոփոխություններ է ցանկանում, նա որոշել է պայքարել ՖԻՖԱ-ի կոռուպցիայի դեմ»,-Մորալեսի խոսքը մեջբերում է 10ahora.com.ar-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերը կոռուպիցոն սկանդալից հետո հայտարարեց, որ լքում է պաշտոնը: Նոր ընտրությունները հավանաբար տեղի կունենան դեկտեմբերի 16-ին: