Հայաստանի մարզիկները շարունակում են իրենց ելույթները եվրոպական խաղերում: Այսօրվա մեր վերջին մասնակիցը սամբիստ Աշոտ Դանիելյանն էր:

90 կգ քաշայինների պայքարում մարզիկը երրորդ տեղի համար իր ուժերը չափեց լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ:

Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Դանիելյանը զիջեց մրցակցին:

Ավելի վաղ  Դանիելյանը քառորդ եզրափակչում մրցել էր  մոլդովացի Վալերի Մելեաշևիչի հետ և հաղթանակ տոնել: Կիսաեզրափակչում սակայն, հայ մարզիկը պարտվել էր բելառուս մարզիկին և բրոնզե մեդալի համար պայքրի իրավունք էր ստացել: