ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ որակավորման առաջին փուլում «Փյունիկը» կմրցի Սան Մարինոյի չեմպիոնի' «Ֆոլգորեի» հետ: Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը խոսել է սպասվող հակամարտության մասին.

«Չեմպիոնական մրցավեճ է լինելու, որին «Փյունիկն» ամենայն լրջությամբ է պատրաստվում: Որակավորման առաջին փուլում բոլոր թիմերը հիմնականում հավասարազոր են: Չարժե թերագնահատել ոչ մի մրցակցի, քանի որ նման մակարդակում թույլ տված ցանկացած բացթողման համար կարող ենք պատժվել: Քաջ գիտակցում ենք, որ սխալվելու իրավունք չունենք: Ամեն ինչ անելու ենք արժանի ելույթ ունենալու և Հայաստանի չեմպիոնի պատիվը բարձր պահելու համար»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի ֆեյսբուքյան էջը: