Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ և «Հայբիզնեսբանկի» աջակցությամբ լույս է տեսել ՙՃատրակ՚ շախմատի մասին գիրքը:

 

Հունիսի 27-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կայացավ գրքի հանդիսավոր շնորհանդեսը և նշվեց մշակութային կենտրոնի գործունեության 35-ամյա տարեդարձը:

 

Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, «Հայբիզնեսբանկի» ղեկավարները, մի քանի թանգարանների տնօրենները և այլ հյուրեր:

 

Շնորհանդեսի ընթացքում տուն-թանգարանի ղեկավարները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունը, ձեռքբերումներն ու հաջողությունները, բովանդակալից պատմեցին գրքի մասին և իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին «Հայբիզնեսբանկին» ցուցաբերած աջակցության համար՝ նվիրելով գրքի մակագրված օրինակները:


ՙՃատրակը՚ գիրք է, որտեղ հայերենով և ռուսերենով ներկայացվում է շախմատի ստեղծման ուշագրավ պատմությունը՝ խթանելով հասարակության շրջանակում շախմատային մտածողություն զարգացնելու ցանկությունը:

 

Շախմատի մասին գրքի հրատարակմանն աջակցելով՝ «Հայբիզնեսբանկը» փորձեց ընդգծել ինտելեկտուալ սպորտաձևի կարևորությունը և օգտակար գործ անել շախմատասեր հասարակության համար: