Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար պայքարում Պերուի ընտրանին առավելության հասավ Պարագվայի հավաքականի նկատմամբ:

Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Պերուի ընտրանու կազմում գոլեր են հեղինակել Կարիլոն (45) և Գերերոն (89):

Հիշեցնենք, որ եզրափակիչ դիմակայությունը կլինի Չիլիի և Արգենտինայի հավաքականների միջև: