Հունաստանի գլխավոր ընդդիմադիր' «Նոր դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը հրաժարական է տվել հանրաքվեի նախնական արդյունքների հայտարարումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Նա ակտիվորեն քարոզում էր համաձայնել հունական պարտքի հարցով բանակցությունների ժամանակ վարկատուների կողմից առաջադրված պայմաններին: Այդ դիրքորոշումը, սակայն, ջախջախիչ պարտություն կրեց:
Սամարասի փոխարեն կուսակցությունը ժամանակավորապես կղեկավարի Էվանգելոս Մեիմարակիսը, որը կսկսի կուսակցության նոր նախագահության ընտրության ընթացակարգը: