Առանց գործող նախագահ Բաշար Ասադի մասնակցության սիրիական նոր կառավարության ստեղծումը այդ երկրում ԻՊ-ի դեմ պայքարի միակ միջոցն է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

 

«Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի միակ միջոցն առանց Ասադի համապարփակ նոր կառավարության ստեղծումն է, որը կծառայի բոլոր սիրիացիներին»,- ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Պենտագոնում:

 

Նա հավելել է, որ մայիսի վերջին այդ հարցը քննարկել է Քեմփ-Դևիդում Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ, ինչպես նաև Պուտինի հետ՝ վերջերս կայացած հեռախոսազրույցում:

 

«Ես հստակ հասկանալ եմ տվել, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել իշխանության այդպիսի անցման ուղղությամբ»,- ասել է Օբաման: