Սիրիայի զինված ուժերը Հալեպից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ-Բաբ քաղաքում գտնվող «Իսլամական պետության» ահաբեկիչների բազայի ուղղությամբ հարված են հասցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Sky News Arabia հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ զոհվել է նվազագույնը 28 մարդ, տասնյակ մարդիկ վիրավոր են: Զոհերի և վիրավորների թվում կան խաղաղ քաղաքացիներ:

 

 

Էլ-Բաբը գտնվում է թուրքական սահմանի մոտակայքում: Այն տեղակայված է «Իսլամական պետության» օգտին պատերազմող վարձկանների մեծ ճամբարը: