Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել Է, որ երկրից նավթի արտահանումը կարող Է օրական 2,5 միլիոն բարելի հասնել միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ISNA գործակալությունը:

 

 

«Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք օրական 500 հազար բարելով ավելացնելու արտահանումն այն բանից հետո, երբ պատժամիջոցները վերացվեն: Համաձայնագրի (միջուկային ծրագրի – ծանոթ. խմբ.) իրագործումից հետո մենք կարող ենք մեկ միլիոն բարել ավելացնել արտահանմանը եւ այն մեծացնել օրական մինչեւ 2,5 միլիոն բարել»,- հայտարարել Է Զանգանեն:

 

 

Նրա խոսքով՝ Իրանի գերակայությունն Է մնում «նավթի-գազի ոլորտի զարգացումը տեղական եւ արտասահմանյան ներուժի միջոցով»:

 

 

Ավելի վաղ Իրանի NIOC ազգային նավթընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Մոսխեն Քամսարին հայտարարել Է, որ Իրանը ջանում Է պատժամիջոցների վերացումից հետո առավելագույնի հասցնելու նավթի արտահանումը, ինչպես նաեւ Եվրոպայի շուկայում վերականգնելու իր բաժինը՝ 42 – 43 տոկոսի չափով:

 

 

Իրանը եւ միջազգային բանագնացների «վեցյակը» հուլիսի լույս 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական ատոմի բազմամյա հիմնախնդրի կարգավորման շուրջը: Բազմամսյա բանակցություններն ավարտվել են գործողությունների համապարփակ համատեղ պլանի ընդունմամբ, որի կատարումը լիովին վերացնում Է Իրանի նկատմամբ տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները, որոնք սահմանել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: