Երևանի «Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը:
Հայկական թիմը արտագնա խաղում հյուրընկալվեց «Կայրաթին»: Խաղն ավարտվեց ղազախական ակումբի հաղթանակով 3:0 հաշվով:
14-րդ րոպեին հաշիվը բացեց Բաուիրժան Իսլամխանը, երկրորդ գոլը դաշտի տերերը խփեցին 55-րդ րոպեին. աչքի ընկավ Ժերար Գոհուն, իսկ երրորդ գոլը 69-րդ րոպեին իր հաշվին գրանցեց Դեսպոտովիչը: