Ուկրաինայի հարցով շփման խմբի մասնակիցները պայամանավորվել են հեռացնել 100 մմ-ից փոքր տրամաչափի զենքերը շփման գծից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Շփման խմբի հերթական հանդիպումը փակ է եղել լրա տվամիջոցների համար: Նիստից առաջ բանակցություններ են վարել աշխատանքային ենթախմբերի համակարգողները:

 

 

Ինչպես սպասվում էր քննարկման հիմնական թեմաներն էին Շիրոկինոյի ապառազմականացումը և 100 մմ տրամաչափից փոքր զենքերի հեռացումը ողջ շփման գծից: