Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի և վարկաբեկված օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիի թիմի միջև սկանդալը նոր թափ է հավաքում: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Բորիս Ֆիլատովը սպառնացել է դատի տալ վրացի քաղաքական գործչին և մեղադրել նրան հոգեմետ նյութերի օգտագործման և քաղաքական մեքենայությունների մեջ: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:
Ֆիլատովն ընդգծել է, որ դատը հաղթելու դեպքում՝ ստացված փոխհատուցումը նա կփոխանցի Ուկրաինայում՝ վրացի փախստականների հիմնադրամին: Սաակաշվիլիին նա «ցինիկ տականք» է անվանել, «որին երկրից վռնդել են սեփական քաղաքացիները»: