Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի 13 նահանգներում միաժամանակ սկսված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 251 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայում իրականացված ահաբեկչություններից հետո իրավապահ մարմինների կողմից նախաձեռնած գործողություններն ուղղված են եղել ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազամակերպության և երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ:
Միայն Ստամբուլում գործողություններին մասնակցել է 5 հազար ոստիկան: Այստեղ ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկի հետ բախում է տեղի ունեցել, որի հետևանքով կասկածյալը սպանվել է: