ԻԼԻՊ-ի զինյալները և նրանց համակիրները սպառնացել են ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի տարածքում, այդ թվում, այն վայրերում, որոնք ամենաճանաչվածն են զբոսաշրջիկների շրջանում. առողջարանային քաղաքներում, հյուրանոցներում, թանգարաններում: Համապատասխան գրառումները սկսեցին հայտնվել «Twitter»-ում:

 

Իր հերթին, լրագրող Էլիա Մագները զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ իրենց երկրի տարածքում կան ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության և «միայնակ գայլերի» բազմաթիվ «քնած բջիջներ»:

 

Գնահատել այն, թե որքան լուրջ են հնչեցրած սպառնալիքները, դեռևս հնարավոր չէ: Սակայն հարկ է նշել, որ դրանց հայտնվելու ժամանակը համընկել է Սիրիայում` ԻԼԻՊ-ի դիրքերի ռմբակոծության հետ, որոնք իրականացնում են թուրքական ռազմաօդային ուժերը: