Մայիսի 30-ին տեղի ունեցած՝ Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» - «Ատլետիկ» եզրափակչից հետո, բռնության դեմ պետական կոմիտեն տուգանել է կատալոնյան «Բարսելոնային», Բիլբաոյի «Ատլետիկին» և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF), տեղեկացնում է AS-ը:
Կատալոնյան թիմը տուգանվել է 66 հազար եվրոյով, Բիլբաոյի թիմը՝ 18 հազար եվրոյով, իսկ RFEF-ն'123 հազարով:
«Բարսելոնան» 60 հազար եվրոյով տուգանվել է մարզադաշտում անվտանգության, կարգուկանոնի հետ կապված խնդիրների պատճառով, ևս 6 հազար եվրո ակումբը տուգանվել է մինչ հանդիպման մեկնարկն Իսպանիայի հիմնի ժամանակ երկրպագուների սուլոցների համար:
«Ատլետիկը» տուգանվել է խաղը քաղաքականացնելու հետ կապված հարցում անգործության և համագործակցության բացակայության համար, իսկ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է՝ որպես խաղի գլխավոր կազմակերպիչ:
Նշենք, որ «Նոու Կամպում» տեղի ունեցած այդ հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Հավելենք, որ կատալոնյան ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ կբողոքարկի իսպանական կոմիտեի որոշումը: