Հուլիսի 31-ին՝ ժամը 08.45-ին, ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» համալիրի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 19 UL 731 պետհամարանիշով (վարորդ' 1961 թ. ծնված Ռ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակին:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռաֆիկ Ավագյանին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կարճ ժամանակ անց վերջինս մահացել է: 

 

Լուսանկարը՝ shamshyan.com