Երևանի Կարեն Դեմիրճայանի անվան մարզահամերգային համալիրը կշարունակի պահպանել իր անվանումն ու արտաքին տեսքը և լուրջ ներդրումներից հետո կշարունակի իրականացնել պատմամշակութային և ժամանցային միջոռացումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ'«Բազե-2015» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած կարճատև զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ անհանգստանալու առիթ չկա, որ համալիրը գտնվելու է մասնավոր կազմակերպության ձեռքում:
«Համալիրը պահպանելու է իր անվանումը, արտաքին տեսքը և շարունակելու է իրականացնել իր հիմնական գործառույթները: Սեփականատիրոջ կողմից նշված ռեստորանի և զվարճանքի այլ վայրերի կառուցումը լինելու է ոչ թե համալիրի ներսում, այլ համալիրին հարակից տարածքում: Կարևորն այն է, որ սեփականատերը լուրջ ներդրումներ է ունենալու համալիրի զարգացման գործում և մենք կունենանք ավելի գեղեցիկ և նորաոճ շինություն»,- ասաց Սեյհրան Օհանյանը' հավելելով, որ թե սեփականաշնորհման, թե հետագա գործընթացների նկատմամբ նախարարությունը լուրջ վերահսկողւթյուն է սահմանելու, որպեսզի ծրագրերից շեղում չլինի և պատմամշակութային կառույցը պատռշաճ կերպով ներկայանա հանրությանը:
Կառավարության օգոստոսի 13-ի որոշմամբ ՀՀ ՊՆ-ի հաշվեկշում գտնվող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կօտարվի 30 մլն դոլարով' «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում կիրականացնի ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր: