Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ գրեթե 12 հազար զինծառայող եւ 500 միավոր տեխնիկա Է զորահանդեսային շարակարգով անցնելու Պեկինի Տյանյանմեն հրապարակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտնել Է զորահանդեսի նախապատրաստման ղեկավարող խմբի պետի տեղակալ Ցյույ Ժույը:

 

 

Չինաստանի իշխանությունները մտադիր են սեպտեմբերի 3-ին Տյանյանմեն հրապարակում զորահանդես անցկացնել Ճապոնայի դեմ պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ (համընկնում Է Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտի հետ), որին հրավիրված են օտարերկրյա պետությունների ղեկավարներ:

 

 

«Շուրջ 40 տեսակի ավելի քան 500 միավոր տեխնիկա եւ 20 տեսակի մոտավորապես 200 ինքնաթիռ Է ցուցադրվելու զորահանդեսի ժամանակ»,-հայտնել Է Ցյույ Ժույը: Նրա խոսքով՝ այս տեխնիկայի 84 տոկոսը ցուցադրելու Է առաջին անգամ:

 

 

Զորահանդեսի շարակարգով նաեւ անցնելու Է ավելի քան 10 հազար զինծառայող:

 

 

«Զորահանդեսին մասնակցելու են Չինաստանի զինված ուժերի 50 Էշելոններ… Ընդհանուր առմամբ՝ շուրջ 12 հազար զինծառայող…»,-հայտնել Է նա:

 

 

Ինչպես նշել Է Ցյույ Ժույը, տասից ավելի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը եւ Ղազախստանը, որոշել են իրենց զինվորական պատվիրակություններն ուղարկել զորահանդեսին մասնակցելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: