«Մայնցի» պաշտպան Պակ Ջու Հոն պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այս մասին տեղեկացնում է դորտմունդյան թիմի թվիթերյան էջը:

28-ամյա կորեացու պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2018թ-ի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մեկական խաղ է անցկացրել Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթի խաղարկությունում: