Գաբրիել Սարգսյանը շարունակում է պայքարը Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Հայաստանի ներկայացուցիչը առաջին երկու դասական պարտիաներում երկու ոչ-ոքով էր ավարտել խաղերը լեհ Մատեուշ Բարտելի հետ և բլից խաղերում էլ ոչ-ոքի խաղալուց հետո «արմագեդոնում» գերազանցեց մրցակցին:

Հիշեցնենք, որ հաջորդ փուլում են նաև Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը: